Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.05.2020 | 00:03
Լույս ա­ռա­վո­տի, ծա­գեա մեր հո­գում,
Ա­ռա­վոտ­նե­րի կա­պույտ հան­գե­րով,
Ա­վե­տիս­նե­րը եր­կն­քից մաղ­վող,
Թող հան­գր­վա­նեն ցա­վից երկ­տակ­վող
Մեր մեղկ ու­սե­րին։
Խա­չը թող նո­րեն թեթև թվա մեզ,
Զո­րու­թյամբդ ար­բած`
քայ­լենք դե­պի Քեզ,
Լավ ի­մա­նա­լով, որ ճամ­փի վեր­ջում
Ձեռ­ներդ պար­զած մեզ ես սպա­սում:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ